Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:22
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Քաղաքականություն

«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է
«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է
02/07/2022 10:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմությունը միահամուռ հայտարարեց խորհրդարանական պաշտոններից հրաժարվելու մասին։ Արմեն Գեւորգյանը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, Թադեւոս Ավետիսյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից։ Միակ ընդդիմադիրը ՊՈՒ խմբակցությունից Թագուհի Թովմասյանն է, որը գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը։

 

Մեր տեղեկություններով, երեկ մի քանի ժամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բանակցում էին Վարդենիսում գտնվող Թագուհի Թովմասյանի հետ, փորձում  համոզել, որ միանա ընդդիմադիր գործընկերներին, դրանով քաղաքական ճգնաժամ ձեւավորվի։ Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել այդ հարցում, սակայն Թագուհին անդրդվելի է մնացել եւ մերժել է։ Մինչդեռ այդ հանձնաժողովի նախագահ նա դարձել է «Հայաստան» դաշինքի քվոտայով՝ Դոնթի բանաձեւով․ «Պատիվ ունեմ»-ին հանձնաժողով չէր հասնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում