Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:04
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Մամուլի տեսություն

Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության
Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության
02/07/2022 10:22

Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և տեղադրել Radar Armenia կայքի հրապարակման լուսանկարը։ «Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։


Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել»,- նշել է նա։

 

Հիշեցնենք, որ այսօր Radar Armenia-ն գրել էր․ 

ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։

Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար։

Նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։ 

Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։ 

Շինթույլտվությունների տրամադրման գործընթացում արձանագրված չարաշահումներից ուշագրավ է այն, որ դրանց ընդհանուր քանակի շուրջ 82 տոկոսը տրամադրվել է ժամկետից ուշ, իսկ 10 տոկոս մերժումների դեպքում քաղաքացիներին անգամ մերժման հիմքի մասին ոչինչ չի ասվել։ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3346 ինքնակամ կառույցներ, սակայն 2491-ի դեպքում օրենքով սահմանված տուգանքներ չեն կիրառվել՝ մայրաքաղաքի բյուջեն զրկելով ավելի քան 650 միլիոն դրամ եկամուտ ունենալու հնարավորությունից։ Կան դեպքեր, երբ շինթույլտվությունները ուշացվել են շուրջ 255 օր, և դեպքեր, երբ դրանք տրվել են անմիջապես դիմումի ընդունման օրը։ 1054 դեպքով իրականացվել են շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգումներ, որոնցից 542 օբյեկտի նկատմամբ չեն կիրառվել օրենքով սահմանված վարչական տուգանքներ։ Ի դեպ, դրանցից 43-ի դեպքում չկիրառված տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ ՀՀ դրամը։ 

ՊՎԾ-ի բացահայտումներով Երևանի տարբեր փողոցների նորոգման և ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով կամ անգամ չեն իրականացվել, սակայն դրանց դիմաց ավել վճարումներ են կատարվել։ 

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի աշխատակիցներին «ծառայողական պարտականությունները կատարելու» հիմնավորմամբ հատկացվել է մեծածավալ քանակի վառելիք՝ առանց հիմնավորելու, թե որ աշխատակցին ինչքան վառելիք է հարկավոր եղել այդ պարտականությունների կատարման համար։ Հետաքրքիր է, որ անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցների համար է վառելիք ելքագրվել։ 

Ըստ մեր տեղեկությունների` ՊՎԾ ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ մի շարք հողամասերի դեպքում հրապարակային աճուրդների փոխարեն տեղի է ունեցել ուղղակի վաճառք, որը մի քանի անգամ պակաս է շուկայական և աճուրդային կարգով վաճառքի արժեքներից։ 

Ստորև ներկայացնենք մի քանի ուշագրավ տվյալ, թե ինչպիսի և ինչ ծավալների չարաշահումների մասին է խոսքը։ 

● 4747 փոխադրամիջոցների համար չի հաշվառվել ու չի հավաքագրվել 269 մլն դրամի գույքահարկ։

● 567 փոխադրամիջոցներ նշվել են որպես օտարված, ինչի արդյունքում 59 մլն դրամի չափով գույքահարկ զրոյացվել է։

● 6932 շինթույլտվություններից 5716-ը (82.5%) տրամադրվել են նախատեսված ժամկետներից ուշ:

● 3346 ինքնակամ կառույցների օրինականացում, որոնցից 2491-ի դեպքում տուգանքներ չեն կիրառվել։

● Կապալառու կազմակերպությունների կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններին 2019-2021թթ. չի տրամադրվել 50501.5 խմ ասֆալտի տաշվածք՝ շուրջ 288 մլն դրամ արժեքով։

● Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23827.9 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար ավել է վճարվել 84 մլն դրամ։

● 2018-2021թթ. մոտ 160 մլն ՀՀ դրամի 447.050 լիտր վառելիք ելքագրվել է քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։

● 2019-2021թթ. ընթացքում թվով 14 դեպքում աշխատակիցները գտնվել են արձակուրդում, սակայն նրանց տվյալ ժամանակահատվածի համար ելքագրվել է 960 լիտր վառելիք։

●2016-2021թթ. ընթացքում «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսված և հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 496 հազար եվրո, սակայն ծրագրով նախատեսված՝ Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման աշխատանքները պարզապես չեն կատարվում։