Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:30
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Տարածաշրջան

Ջավախքում՝ Ղազարյանների ընտանիքում 14–րդ երեխան է ծնվել (լուսանկարներ)
Ջավախքում՝ Ղազարյանների ընտանիքում 14–րդ երեխան է ծնվել (լուսանկարներ)
25/06/2022 16:12

Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան։ Այս մասին հայտնում է jnews.ge-ն։   Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։

 

Ղազարյանների ընտանիքն ապրում է Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, աշխատում սեփական հողամասում, զբաղվում անասնապահությամբ։

Զույգն ունի 8 որդի և 6 դուստր։ Նրանցից 4-ն արդեն ուսանող են, մյուսները՝ դպրոցական և նախադպրոցական տարիքի։ Ծնողները պատմում են, որ մեծ երեխաները ոչ միայն սովորում են, այլև աշխատում, և արդեն կարող են ապահովել իրենց ապրուստը, ընտանիքը երբեմն օգնում է նրանց սննդի հարցում։