Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 18:11
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Տարածաշրջան

Լավրովը մեկնաբանել է Երեւանի կողմից բանակցությունները ձգձգելու մասին Բայրամովի խոսքերը
Լավրովը մեկնաբանել է Երեւանի կողմից բանակցությունները ձգձգելու մասին Բայրամովի խոսքերը
24/06/2022 17:49

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւան կատարած այցի ընթացքում հաստատում է ստացել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե իբր Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որպեսզի ժամանակ շահի։ «Մենք մի քանի շաբաթ առաջ Երեւանում խոսել ենք եւ՛ վարչապետի, եւ՛ արտգործնախարարի հետ։ Նրանք հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը»,- ասել է Լավրովը։

 

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Ներկայում բանակցություններ են ընթանում երկու կողմերի հետ դրա անցկացման ժամկետի վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ ոչ մի կողմից չի տեսել ազդանշաններ, որ նրանք փոշմանել են եւ չեն ցանկանում մասնակցել այդ աշխատանքին։ «Ընդհակառակը՝ ես հաստատում եմ ստացել եւ Երեւանում, եւ՛ այսօր բանակցությունների ընթացքում, որ սահմանազատումը այս փուլում բոլոր ջանքերի կարեւոր բաղադրիչն է»:

Նշենք, որ ավելի վաղ նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով։