Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:49
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Աշխարհ

Ադրբեջանը եւ Ուզբեկստանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության մասին
Ադրբեջանը եւ Ուզբեկստանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության մասին
22/06/2022 15:25

Ուզբեկստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են ռազմատեխնիկական եւ արդյունաբերական համագործակցության շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւի մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ Ուզբեկստանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով հանրապետության ղեկավարը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը ստորագրել են Հռչակագիր ռազմավարական գործընկերության խորացման եւ երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության ընդլայնման մասին։

 

Բացի այդ, նրանց ներկայությամբ ստորագրվել է նաեւ 18 փաստաթուղթ, մասնավորապես՝ միջկառավարական համաձայնագրեր ռազմատեխնիկական, արդյունաբերական եւ զբոսաշրջային, ինչպես նաեւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության մասին։