Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:39
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Քաղաքականություն

«Ձեզ տեսնեմ, վարույթ հարուցեք, ակնհայտ քաղաքականացված անձ ունեք ԲԴԽ-ում». Վարդազարյանը՝ Ջհանգիրյանի մասին
«Ձեզ տեսնեմ, վարույթ հարուցեք, ակնհայտ քաղաքականացված անձ ունեք ԲԴԽ-ում». Վարդազարյանը՝ Ջհանգիրյանի մասին
20/06/2022 19:37

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի գալը քաղաքական է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը՝ Ջհանգիրյանի հետ զրույցի աղմկահարույց ձայնագրությունը հրապարակելուց հետո։ «Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, ձեզ տեսնեմ, վարույթ հարուցեք, ակնհայտ քաղաքականացված անձ ունեք ԲԴԽ-ում»,- հայտարարեց նա։ Ըստ Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի՝ ԲԴԽ-ն դեռեւս ունի հնարավորություն՝ վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը։

 

Արամ Օրբելյանն ընդգծեց՝ երբեւէ չի նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել նիստը. «Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին, փաստաբանը վստահեցրեց, որ ձգձգելու ցանկություն չկար»։

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։

Օրբելյանը հայտնեց, որ ներկայացվել է երկու դիմում՝ դատական դեպարտամենտին՝ պարզելու, թե երբ են գործի նյութերը տրվել ԲԴԽ անդամներին, արդյո՞ք պահպանվել է սահմանված կարգը, համաձայն որի՝ գործի ամբողջ նյութերը ԲԴԽ անդամներին պետք է տրվեր նիստից 10 օր շուտ, ինչը օբյեկտիվորեն չէր կարող լինել այս պարագայում, քանի որ փաստաբանի դիմումները մուտք են եղել հունիսի 14-ին, ինչպես նաեւ՝ պահանջել են արձանագրությունը կամ այն որոշումը, որով անդրադարձել են հավելյալ ժամկետ տրամադրելու միջնորդությանը։