Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:51
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Life

«Միսս ԱՊՀ 2022» մրցույթի հաղթողն ու ամուսնության առաջարկությունը բեմում
«Միսս ԱՊՀ 2022» մրցույթի հաղթողն ու ամուսնության առաջարկությունը բեմում
20/06/2022 12:16

Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Դիանա Պիռտանովան Ղազախստանից։ Թագադրվելուց րոպեներ անց տված հարցազրույցում նա ասաց, որ չի հավատում հաղթանակին։

«Ես հիմա ուղղակի շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ նման ընդունելության համար»,- ասաց Գեղեցկուհու նոր տիտղոսակիրը, որին թագադրեց մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը։ 1-ին Վիցե միսս ճանաչվեց Էմի Մխիթարյանը` Վրաստանից։ Էմին հայուհի է, ապրում է Վրաստանում։ 2-րդ Վիցե Միսս ճանաչվեց Կարինա Նիզինկայան Էստոնիայից։ 3-րդ Վիցե Միսս ճանաչվեց Եկատերինա Պշենցևան Բելառուսից։ Մրցույթին մասնակցում էր 2 հայուհի` Վիվիանա Ասատուրին և Սեդա Սարգսյանը։ Վերջինիս սիրելին նրան ամուսնության առաջարկություն արեց հենց բեմում։ Մյուս հայուհին` Վիվիանան, ստացավ «Միսս Շարմ» տիտղոսը։

Մրցույթի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի փորձագետներ, մոդելային գործակալությունների ղեկավարներ տարբեր երկրներից։ Հիշեցնենք, որ այս տարի մրցուկթին մասնակցում էր 23 աղջիկ 15 երկրից։