Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 18:15
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Life

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր (ֆոտո)
Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր (ֆոտո)
20/06/2022 11:05

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։ Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու:  Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը: 

 

Թուրքը սահմանին է սպանում, իսկ ներքին թուրքերը` «նիկոլները» սահմանից ներս: Չորս տարի շարունակ, ինչ էս վիժվածքն է իշխանության հազարավոր բարեկամներ ու հարազատներ են մեկը մյուսին օտար դարձել, հազարավոր ընտանիքներ են սգավոր դարձել: Հանուն ինչի՞: 

Այս սպանության մեղավորը Նիկոլ Փաշինյանն ա: Էդ չաթլախն է արյունոտ հետքեր ու գերեզմաններ թողնում Հայաստանով ու Արցախով մեկ: 
Հ.Գ. Ցավակցում եմ Համիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»: