Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:12
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Աշխարհ

Եկատերինբուրգում հարբած հայրը պատուհանից ցած է նետել 11-ամյա որդուն.
Եկատերինբուրգում հարբած հայրը պատուհանից ցած է նետել 11-ամյա որդուն.
18/06/2022 14:09

Եկատերինբուրգում տեղի 41-ամյա հարբած բնակիչը պատուհանից դուրս է նետել 11-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է E1.RU պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 17-ի երեկոյան Դաղստանյան փողոցի տներից մեկում։ Օրվա ընթացքում տղամարդը խմել է, դեպքի պահին երեխայի մայրը նույնպես հարբած վիճակում է եղել։ Մի պահ հայրը բռնել է երեխային ու դուրս հրել պատուհանից։ Տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 

Իրավապահ մարմինները բերման են ենթարկել նախկինում դատված տղամարդուն և տարել ոստիկանություն։ Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ հերքել է երեխայի ընկնելու հետ իր առնչությունը։

Այս պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Տղայի մայրը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։