«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Ա Սերիա։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ներկայիս ակումբը՝ «Ռոման»։
Նշվում է, որ այս տեղափոխության մեջ մեծ դեր կարող են ունենալ Ժոզե Մոուրինյոն և Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը։ Մոուրինյոն և Կրիշտիանուն հիանալի հարաբերություններ ունեն միմյանց հետ, իսկ Մենդեշը շատ լավ համագործակցում է հռոմեական ակումբի հետ։
Նույն աղբյուրը նշում է, որ եթե չստացվի այս գործարքը, պորտուգալացին կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ Լիսաբոնի «Սպորտինգ»։