Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:31
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Life

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
13/06/2022 10:18

Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ նախարարությունից։ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում, 1946–ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։

 

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։