Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:25
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (ֆոտո, վիդեո)
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (ֆոտո, վիդեո)
04/06/2022 19:56

 

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց  Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։

B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Իռլանդիայի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսում հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։

Իռլանդիայի թիմը Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 6 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականը կարողացավ ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ։ 51-րդ րոպեին իռլանդացիների դարպասը գրավեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն եզրային մրցավարն ու VAR-ը գրանցեցին խաղից դուրս վիճակ։

60-րդ րոպեին վնասվածք ստացավ «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Նրան փոխարինեց Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի գոլը հեռվից կատարած գերազանց հարվածով խփեց ռուսական «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

 

Վերջնամասն անցավ Իռլանդիայի թիմի անդադար գրոհներով, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ արդյունավետ պաշտպանվել եւ գոլ բաց չթողնել։

Հյուրերն ընդհանուր առմամբ՝ 13 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ, միայն 3-ը՝ դարպասին էր։ Հայաստանի թիմի 7 հարվածից 3-ը ուղիղ դարպասին էր։

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Ազգերի լիգա. B լիգա, առաջին խումբ, առաջին տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 1։0 

Էդուարդ Սպերցյան, 75

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան (Ստյոպա Մկրտչյան, 60), Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Արտակ Դաշյան, 89), Վահան Բիչախչյան (Սարգիս Ադամյան, 56)։