Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 03/07/2022 23:55
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Տարածաշրջան

Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցում՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում
Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցում՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում
04/06/2022 10:15

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի շուրջ։ «2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ

 Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ», - ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ «կողմերը քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև ավտոճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։