Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:40
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
«Հրապարակ». ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
27/05/2022 10:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձեւակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

 

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները եւ գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ։

Վստահեցրել է, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր հայտարարի չեկած՝ բանակցությունների մասին իր մեկնաբանություններով է փորձել տպավորություն ստեղծել, թե դրված է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցը։ ԱՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փոխանցել է, որ ինքը չի կարող հաշվի չառնել Արցախի դիրքորոշումը եւ ինքնուրույն որոշումներ կայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում