Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:29
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Աշխարհ

ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը
ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը
17/05/2022 12:47

ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կնպաստի Կուբայի մասնավոր հատվածի աճին։ «Մենք կաջակցենք էլեկտրոնային վճարումների եւ ԱՄՆ գործարար ակտիվության համար անկախ կուբացի ձեռներեցներին»,-հավելել է Փրայսը։ «Մենք կհանենք ընտանեկան տրանսֆերտների եռամսյակային 1000 դոլարի սահմանաչափը եւ կաջակցենք Կուբայի ձեռներեցներին»,-նշել է նա։

 

Նրա խոսքով՝ Կուբայի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը շարունակում է կենտրոնացած լինել Կուբայի ժողովրդին աջակցելու վրա՝ ներառյալ նրա իրավունքները, քաղաքական եւ տնտեսական բարեկեցությունը։ «Մենք շարունակում ենք Կուբայի կառավարությանը կոչ անել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել Կուբայի ժողովրդի հիմնարար ազատությունները եւ թույլ տալ, որ Կուբայի ժողովուրդը որոշի իր ապագան»,-եզրափակել է Փրայսը։