Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:00
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Արցախ

Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
17/05/2022 12:41

Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանը, ով բնակություն է հաստատել Արցախի Աղավնո համայնքում։ «Մենք հենց հիմա գնում ենք իրենց հետ բանակցելու։ Իրենք եկել են, էլեկտրասյուներ են ուզում տեղադրել գյուղում՝ հոսանք քաշելու համար, մենք թույլ չենք տալիս։ Հոսանքը տանելու են այն տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ զբաղեցրել են։

Բանակցությունների ավարտին կկարողանամ լրացուցիչ ինֆորմացիա տալ, հիմա դեռ չգիտենք, թե ինչով կավարտվեն բանակցությունները»,- ասաց նա։

Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ տարածքում գտնվող ռուս խաղաղապահները չեզոք դիրքից հանդես չեն գալիս։ «Երեկ բանավեճ ենք ունեցել ռուսների հետ, իրենք ցույց են տալիս, որ իբր թե չեզոք են, բայց էն, ինչ ասում են, մեր օգտին չէ, սա է ամբողջ խնդիրը»,- հավելեց նա։