Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:31
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Հայաստան

80 տարի անց Երևանում կրկին հնչեց Լենինգրադյան սիմֆոնիան` նվիրված Հաղթանակի օրվան
80 տարի անց Երևանում կրկին հնչեց Լենինգրադյան սիմֆոնիան` նվիրված Հաղթանակի օրվան
16/05/2022 17:24

​Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Ա․ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կատարեց Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված համերգի աջակիցներն էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտը, Հայրենակիցների մոսկովյան տունն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համերգին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, գիտության և մշակույթի գործիչներ: Դմիտրի Շոստակովիչի 7-րդ՝ Լենինգրադյան սիմֆոնիան ներկայացնում է պայքարի և հաղթանակի բերկրանքը։ Շոստակովիչը իր հռչակավոր ստեծագորությունը գրել է շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում և առաջին անգամ այն հնչել է պատերազմի ամենածանր օրերին՝ 1942 թվականին, շրջափակված քաղաքի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ստեղծագործությունը Երևանում կատարելու գաղափարը ծնվել է նախորդ տարի, երբ «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշում էր հաղթանակի 76-րդ տարեդարձը։ «Նախորդ տարի մեր նախաձեռնած տոնական համերգին հնչեցին պատերազմի ժամանակ գրված ստեղծագործություններ, որոնց թվում էր նաև 7-րդ սիմֆոնիան, որն անչափ հուզել էր ինձ։ Երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ քննարկում էինք Հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ համատեղ համերգը, նա նույնպես առաջարկեց կատարել հենց Լենինգրադյան սիմֆոնիան», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ընդգծելով, որ կենտրոնը մեծ աշխատանք է իրականացնում կատարված սխրանքների հիշողությունները պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։ «Հայրենական պատերազմում հաղթանակը ամբողջ խորհրդային ժողովրդի ձեռքբերումն էր։

Բոլորը գիտեն և հիշում են պատերազմի ավելի քան 600.000 մասնակից և Խորհրդային Միության ավելի քան 100 հերոս ունեցող հայ ժողովրդի սխրանքների մասին։ Մենք չենք կարող մոռանալ այն հերոսներին, որոնք զոհվել են, որպեսզի մենք շարունակենք ապրել ու արարել», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Շոստակովիչը պատմել է, որ սիմֆոնիան գրել է ավելի արագ է, քան նախորդ ստեղծագործությունները։ Կոմպոզիտորը սկսել է աշխատել պատերազմի առաջին օրը, իսկ արդեն 1942-ի մարտի 5-ին



Կույբիշևում տեղի է ունեցել սիմֆոնիայի պրեմիերան՝ սկիզբ դնելով հաղթական երթին։ Նույն թվականին Երևանի օպերային թատրոնի դիրիժոր Միքայել Թավրիզյանի ջանքերով սիմֆոնիան ներկայացվեց Երևանում։ Կատարումն իսկական իրադարձություն էր քաղաքի հասարակական-մշակութային կյանքում։ 80 տարի անց լեգենդար ստեղծագործությունը կրկին հնչեց Երևանում։ «Հաղթանակի օրը կարևոր տոն է բոլորիս համար։ Իմ պապը ՝ Էդուարդ Թոփչյանը, նույնպես Հայրենական պատերազմի մասնակից է և մենք չէինք


կարող շրջանցել այդ իրադարձությունը։ Երբ քննարկում էինք համատեղ համերգը, առաջարկեցի կատարել հենց այս սիմֆոնիան։ Այն լավագույնս արտացոլում է օրվա սիմվոլիզմն ու նշանակությունը», – նշեց Էդուարդ Թոփչյանը՝ ընդգծելով, որ ստեղծագործությունը կընդգրկվի իրենց երգացանկում։ «7-րդ սիմֆոնիան առավել ամբողջական արտացոլում է այն հզորությունը, ոգու ուժը, որ դրսևորեցին


մեր պապերը պատերազմի ժամանակ՝ կատարելով անմահ սխրանքներ և ազատելով աշխարհը ֆաշիստական ժանտախտից։ Այս տեսակի գործերը մեզ ոգեշնչում են նոր հաղթանակների», – տպավորություններով կիսվեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով նշում էր Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակը։