Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:21
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Աշխարհ

Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
13/05/2022 16:03

Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` վստահություն հայտնելով, որ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ օրերս, փոխանցում է Reuters-ը։  Նրա խոսքով՝  ռազմական աջակցությունը կկենտրոնանա ծանր սպառազինության վրա, ինչպիսիք են տանկերն ու հրետանին։ «Դա կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ տնտեսական պատժամիջոցներով եւ Ռուսաստանի շարունակական միջազգային մեկուսացմամբ եւ  ապատեղեկատվության հակազդմամբ»,- ասել է նա։

 

Բորելն ասել է, որ ինքը նաեւ լավատես է այն առնչությամբ, որ մոտ օրերս կարող է համաձայնություն ձեռք բերվել ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի շուրջ։ «Վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։  Մենք պետք է ազատվենք Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է նա։