Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:33
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Իրավունք

Ադրբեջանը գործի է դրել իր կեղծարարական մեխանիզմը. ՄԻԵԴ-ում շուրջ 80 գործերով հերքում է գերեվարման փաստը. Սահակյան
Ադրբեջանը գործի է դրել իր կեղծարարական մեխանիզմը. ՄԻԵԴ-ում շուրջ 80 գործերով հերքում է գերեվարման փաստը. Սահակյան
13/05/2022 14:35

ՄԻԵԴ-ում ընթացող գործերով Ադրբեջանը սկսել է ակտիվորեն տեղեկատվություն տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ. ներկայացվում են հիմնականում բժշկական տեղեկություններ, որոնք ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Ավելին, նույնիսկ օբյեկտիվ տվյալներն են կեղծված, ինչպես օրինակ՝ հասակը։ Միեւնույն ժամանակ, շուրջ 80 գործերով հերքում են գերեվարման փաստը, փորձում են կեղծիքների միջոցով նույնականացման գործընթացի շփոթ ստեղծել. այսինքն՝ տեսանյութերում եղած մարդկանց հաճախ մատուցում են որպես ադրբեջանցիներ, ովքեր ծաղրուծանակի ենթադրելու մտադրությունից ելնելով, հագել են հայկական համազգեստներ եւ խաղաղացել են այսպես կոչված՝ հայերի դերեր. ինչը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի գործի են դրել իրենց կեղծարարական մեխանիզմը, փորձում են այս ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ դատական ատյաններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

 

Նրա խոսքով՝ դրանք բացահայտելի խնդիրներ են, նախկինում էլ նման դեպքեր եղել են, եւ Եվրոպական դատարանն ընդունելի է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները եւ հաստատել, որ քրեական գործի նյութերը, փորձաքննությունները, բժշկական տեղեկատվությունները, տեսանյութերը իմիտացվում եւ կեղծվում են Ադրբեջանի կողմից.

«Կարծում եմ՝ նույն մարտահրավերը լինելու է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, ուղղակի բոլոր ֆրոնտներում պետք է խիստ պատրաստված լինել։ Այստեղ նաեւ անելիք ունեն Հայաստանի իրավապահ մարմինները, կարծում եմ՝ այլ գործերի վրա ժամանակ վատնելու առիթ չեն կարող ունենալ, լուրջ գործընթացներ են սպասվում եւ պետք է պրոֆեսիոնալիզմում եւ պատասխանատվությամբ գործել»։

Նշենք, որ ՄԻԵԴ-ում այս պահին շուրջ 300 զոհերի վերաբերյալ գործեր են քննվում հայկական կողմի դիմումների հիման վրա։