Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:32
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Տեսանյութեր

«Պատսախան են տալու». Դիմակավոր ոստիկանները խուզարկում են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տունը (ուղիղ)
«Պատսախան են տալու». Դիմակավոր ոստիկանները խուզարկում են ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տունը (ուղիղ)
12/05/2022 17:41



Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը՝ դիմակավորված ներխուժել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տուն՝ խուզարկության:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրեց, որ  չգիտեն ինչ գործի շրջանակում է։

«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասաց նա։

Սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է, նշեց Արծվիկ Մինասյանը, նաև փորձելով ՀՅԴ գործունեությունը կասեցնել։

«Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,-հայտարարեց պատգամավորը։