Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:39
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Սպորտ

Ամենաբարձր եկամուտով մարզիկների տասնյակը
Ամենաբարձր եկամուտով մարզիկների տասնյակը
12/05/2022 17:21

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին գլխավորել է անցած 12 ամսում ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկների տասնյակը։ Forbes-ի տվյալներով, Մեսին 2021թ․ մայիսի 1-ից մինչեւ 2022թ․ մայիսի 1-ը ստացել է 130 միլիոն դոլար։ 75 միլիոն դոլար նա ստացել է ՊՍԺ-ից աշխատավարձի եւ բոնուսների տեսքով, 55 միլիոն միլիոն դոլար՝ հովանավորներից եւ գովազդներից։ Լավագույն տասնյակն այսպիսի կազմ ունի․

 

1. Լիոնել Մեսի՝ 130 միլիոն դոլար (վարձատրություն՝ 75 միլիոն, գովազդ՝ 55 միլիոն)

2. Լեբրոն Ջեյմս՝ 121,2 միլիոն (41,2+80)

3. Կրիշտիանու Ռոնալդու՝ 115 միլիոն (60+55)

4. Նեյմար՝ 95 միլիոն (70+25)

5. Ստեֆեն Կարի՝ 92,8 միլիոն (45,8+47)

6. Կեւին Դյուրանտ՝ 92,1 միլիոն (42,1+50)

7. Ռոջեր Ֆեդերեր՝ 90,7 միլիոն (0,7+90)

8. Սաուլ Ալվարես՝ 90 միլիոն (85+5)

9. Թոմ Բրեդի՝ 83,9 միլիոն (31,9+52)

10. Յանիս Ադետոկումբո ՝ 80,9 միլիոն (39,9+41)