Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:45
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին. Էդուարդ Շարմազանով
Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին. Էդուարդ Շարմազանով
12/05/2022 17:03

Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև հավելել է․ «Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։

 

Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։

Հակառակը Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք նատոյական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։

Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։