Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 00:03
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Սպորտ

Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (ֆոտո)
Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (ֆոտո)
08/05/2022 20:05

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչկավեց երիտասարդների աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունը Կարապետյանը պայքարը սկսեց ամենածանր քաշից, երբ բոլոր մասնակիցները գրեթե ավարտել էին մրցելույթները: Առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

 

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 195 եւ երրորդ՝ 200 կգ: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով: Երկամարտի 370 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արծաթե մեդալակիր դարձավ մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), բրոնզե մեդալակիր եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գառնիկ Չալոյանը (55կգ), արծաթե մեդալակիր Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ): Հայաստանը թիմից պայքարից մեջ մնաց միայն Պետրոս Պետրոսյանը (102 կգ):