Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:38
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Մամուլի տեսություն

Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի դաշնակցական էր, քան Իշխան Սաղաթելյանը․ Արման Մուսինյան
Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի դաշնակցական էր, քան Իշխան Սաղաթելյանը․ Արման Մուսինյան
07/05/2022 10:46

Պատերազմից առաջ, ընթացքում և հետո Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը եղել է այն, որ Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում իշխանությունը և այսպես ասենք, տիտղոսակիր ընդդիմությունը չեն ընդունել պարզունակ իրականություն, աքսիոմաներ։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը․

«Իշխանությունների կործանարար քաղաքականության հետևանքով Հայաստանը ջախջախվել է պատերազմում և հիմա Հայաստանի կամքից բան կախված չէ։ Հիմա փոխանակ իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը կարողանան նստեն մեկ սեղանի շուրջ, լուծում գտնեն, մեկը զբաղված է իշխանություն պահելով, մյուսը ուզում է գալ իշխանության»,-նշել է Մուսինյանը։

Նրա գնահատմամբ, երկու կողմն էլ փորձում են հասարակությանը ներկայանալ փրկիչներ, բայց երկուսն էլ վնասներ են բերում պետությանը։

«Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի դաշնակցական էր, քան Իշխան Սաղաթելյանը։ Ինքը դրանով ուզում էր պաշտպանել իշխանությունը։ Այսօր Փաշինյանհ մտածելով, որ կարող է պահպանել իշխանությունը դառնալով խաղաղության ջատագովը, դարձել է խաղաղության ջատագովը։ Մի մարդ, որը հեգնում էր խաղաղությունը գոնե վերջին 10 տարում»,-ասել է Մուսինյանը։

Նա հավելել է, որ Փաշինյանը իրականացրել է Իշխան Սաղաթելյանի երազած ծրագիրը՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ավելի է առաջ գնացել՝ Ադրբեջանում հեղափոխություն անել և այլն։