Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացած ռեժիմում մնալ տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ Հայաստանը
չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», - ասել Է Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային խորհրդաժողովում:
Նա նշել է, որ Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով։