Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:22
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Արցախ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի կառավարության անունից կեղծ «որոշում» են տարածում․ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին․ Արցախի տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի կառավարության անունից կեղծ «որոշում» են տարածում․ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին․ Արցախի տեղեկատվական շտաբ
24/04/2022 14:33

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար

տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,- նշված է հաղորդագրությունում։