Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:52
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Մշակույթ

«Ինձ հետ մնա». Վահագ Ռաշի նոր երգը
«Ինձ հետ մնա». Վահագ Ռաշի նոր երգը
31/03/2022 21:24

Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը` տեսահոլովակով։ Մինչ հանդիսատեսին հասնելը, երգը երկար ճանապարհ է անցել։ Վահագը նշում է, որ երգի սկզբնական աշխատանքներն արվել են մոտ 6-7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթեւ Ոսկանյանն է։

«Անկեղծ չեմ կարող հիշել երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր, ուղարկեցի Տաթևին և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսքը ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին գործիքավորման համար։ Գործիքավորման ավարտից հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրեցինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի այս տարբերակը։ Բավական երկար լսելուց հետո հասկացա, որ երգը տեսահոլովակով է պետք ներկայացնել, դիմեցի Մարիամ Գրիգորյանին, ում հետ միասին որոշեցինք թե ինչ ոճի մեջ ենք անելու հոլովակը»,-նշեց Վահագը։

Նրա խոսքով` պարի հատվածին հասել ու հիշել է, որ «Պար Պսակի» երգի հոլովակի նկարահանման ժամանակ աշխատել են շատ տաղանդավոր պարային զույգի` բալետի արտիստներ Րաֆիի և Սուսաննայի հետ. «Դիմեցի Սուսաննային և արդյունքում ստացանք շատ հետաքրքիր մի հոլովակ, որը կարող եք վայելել` անցնելով հղումով»․ https://www.youtube.com/watch?v=mS4OTwrBwWM