Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:34
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Մշակույթ

Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ Երևանում
Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ Երևանում
18/03/2022 11:31

Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի»-ն, որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք:

Գարնան սիմվոլն իր մեջ կրող հայ-հնդկական գալա համերգը իրականություն կդառնա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, ով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է:

Երեկոյի ընթացքում սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգով, որից հետո բազմաթիվ դրական կարծիքներ էին հնչել: Երկու ժամ տևողությամբ «Ռասամանջարի» գալա համերգի ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:

Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանան նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:
Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները: Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին, Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին. «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։