Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:11
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Տնտեսություն

Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից. ՊԵԿ նախագահ
Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից. ՊԵԿ նախագահ
16/03/2022 13:37

Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան ու հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի», - նշեց Բադասյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել. նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա։

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

«Առաջիկայում որոշումները կընդունվեն կամ որևէ ակտում փոփոխություն կկատարվի», - նշեց Բադասյանը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ, կարծես, արդեն հացահատիկի պաշարի խնդիր ունի, այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստան ուղարկելու, ՊԵԿ նախագահն ասաց, որ ՌԴ-ում կան բավարար պաշարներ, որոնք կարող են ներմուծվել Հայաստան։