Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 04/07/2022 01:09
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | Արցախի դեմ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի 33 մասնակից: | «Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է | «Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում | «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակել | Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության | Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: | Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից |

Տնտեսություն

«Ռոսատոմը» և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով համագործակցելու մասին
«Ռոսատոմը» և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով համագործակցելու մասին
20/01/2022 17:19

Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:

Հուշագրում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցելու ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորության մշակման գործում: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ատոմակայանի տարածքում: