Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 21:03
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Իրավունք

Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
18/01/2022 15:39

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։ Դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը դատարանին է ներկայացրել ԱԺ նախագահի գրությունը, որի համաձայն, ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մասնակցելու նապատակով գործուղումը տեղի է ունենալու հունվարի 23-29-ը։



ԴԵռևս դեկտեմբերին Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ հունվարի 24-28 տեղի է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանը և խնդրել նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։ Պաշտպանը նշել էր, որ Գևորգյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի նիստերին, և հիշեցրել պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։

Սակայն դատարանը գտել է, որ Գևորգյանը կարող է առցանց մասնակցել նստաշրջանի աշխատանքներին և մերժեց պաշտպանի միջնորդությունը։ Բացի այդ, հունվարի 25-ին նախատեսվում է սույն գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունն անթուլյատրելի է։ Գևորգյանն, իր հերթին, արձագանքեց, որ չմեկնելու դեպքում ինքը պետք է առցանց մասնակցի նստաշրջանի աշխատանքներին և կրկին չի կարող ներկա գտնվել դատական նիստին։