Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:07
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Հայաստան

Իմ ավիաընկերությունը չէ, ես բաժնետեր չեմ, իմ ընտանիքը մասնաբաժին ունի. Խաչատուր Սուքիասյան
Իմ ավիաընկերությունը չէ, ես բաժնետեր չեմ, իմ ընտանիքը մասնաբաժին ունի. Խաչատուր Սուքիասյան
17/01/2022 14:26



Դուք գիտեք, որ ես, որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ, դա իմ հիմնածը չի, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք էդտեղ բաժնետեր են: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրառադառնալով հարցին, թե արդյոք իր հիմնած ավիաընկերությունը իրականացնելո՞ւ է Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ:

«Ասեք՝ ընտանիք, բայց մի ասեք՝ Ձեր հիմնած, որովհետև գրագետ տարբերակը՝ ես էդտեղ բաժնետեր չեմ, մեր ընտանիքին պատկանող, էն էլ ոչ ամբողջությամբ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով, մուլում հրապարակվել է, որ Երևան-Ստամբուլ չվերթներ են լինելու. «Այսօր Թուրքիայի տարածքում, ծպտյալ հայերի մասին չէ խոսքը, այլ այն հայերի մասին ա, որ իրենց հայ են համարում և հայկական ազգանուն են կրում, մոտավորապես 100 հազար բնիկ հայ ունենք՝ Թուրքիայում ապրող, մոտ 100 հազար էլ Հայաստանից գնացող, աշխատանք փնտրող հայեր կան: Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ երբ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստանում, դրանք այլ երկների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում։ Այդ ինքնաթիռները աշխատելու են՝ Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ հայկական կողմից, և՛ թուրքական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ավելի ցարծր գներ են լինելու, որովհետև սկզբունքը, որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա «լոու քոսթ» է, ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է»: