Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:53
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Այսօրվա «հերոսը» այն ժամանակ նմանվում էր խոնարհ հարսի. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Իլհամ Ալիևին
Այսօրվա «հերոսը» այն ժամանակ նմանվում էր խոնարհ հարսի. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Իլհամ Ալիևին
17/01/2022 13:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը News.am-ին մեկնաբանել է Ալիևի խոսքերը։ «Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած և բանակից ճողոպրած Ալիևը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երևում է, նրան հանգիստ չեն տալիս, և նա փորձում է անընդհատ իքնահաստատվել:

Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից:

Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու», - հարցին արձագանքել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: