Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:02
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական. Խաչատուր Սուքիասյան
Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական. Խաչատուր Սուքիասյան
17/01/2022 13:02

Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա հայտարարությունը համարում եմ քաղաքական հայտարարություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի նախօրեին արած հայտարարություններին: «Նա շատ-շատ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը, քաղաքական հայտարարությունների իրվունքը միշտ ունեցել է ունի: Շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական: Չեմ կարող ասել նպատակը որն է: Ինքը ՀԱԿ ղեկավարն է, իսկ ամեն մի քաղաքական համակարգ հնարավոր ՝ իր տեսակետներն ունենա եւ արտահայտվի այնպես, ինչպես իր քաղաքական թիմն է մտածում, կամ քաղաքական թիմին է հարիր: Ընդհանրապես, ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետեւության առիթ եւ նյութ դառնան»,-ասաց Սուքիասյանը: Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընտրությունները կեղծվել են եւ կեղծիքներով է իշխանությունը պահել, ՔՊ-կան պատգամավորն արձագանքեց. «Ես իրավական համակարգում չեմ եղել, իմ կարծիքը չի կարող ճշգրիտ լինել:Դա կարող են ասել այն մարդիկ, որոնք կամ քաղաքական համակարգում են եղել, կամ իրավական: ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նշելով.

 

«1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»: