Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:41
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Ոչ ոք չի ասում, որ չենք ձգտում խաղաղության, այո, հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն․ Սեյրան Օհանյան
Ոչ ոք չի ասում, որ չենք ձգտում խաղաղության, այո, հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն․ Սեյրան Օհանյան
17/01/2022 12:50

Անկասկած, Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե այդ հարցն օրակարգում ընդգրկելով՝ նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը։ «44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է, ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Լսումներ անցկացնելով, քննարկելով՝ հնարավորություն ունեինք նշել բոլոր այն «կարմիր գծերը», որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։

 

Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը: Էլ չեմ ասում, որ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու պայմաններն են»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ այդ միջոցառումները ժամանակավրեպ են և լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, մեծ քար կնետվի նաև իր իսկ պատմական տարածքում Արցախի ինքնորոշման հնարավորությունների վրա:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը նոր չէ, այն մեկ անգամ արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մերժվել է, ապա կրկին բերվել է:

Քվեարկությամբ հայտարարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն: