Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:16
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ պատվիրակությունում ներառել է նաև իր կնոջը. Արեգնազ Մանուկյան
17/01/2022 11:18



Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորը ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ալեն Սիմոնյանի ամերիկյան վոյաժներին վերաբերող իր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունները:

«Որքա՞ն գումար է պետական բյուջեից, այսինքն Հայաստանի հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար: «Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,-ասաց Արեգնազ Մանուկյանը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

«Տիկի՛ն Մանուկյան, ճիշտն ասած մի քիչ զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս, դուք ԱԺ պատգամավոր եք և գիտեք, որ բոլոր ծախսերը թափանցիկ են՝ նաև գործուղումների ծախսերը»,-պատասխանեց ԱԺ նախագահի պաշժտոնակատար Հակոբ Արշակյանը:

Վերջինս հավաստիացրեց, որ որևէ գաղտնի գործուղում չկա, ծախսերը թափանցիկ են և ընդդիմադիր պատգամավորին խնդրեց չապակողմնորոշել հանրությանը նման բովանդակության հարցերով:

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ ծախսերը թափանցիկ չեն. «Ձեր պատասխանն առնվազն ծիծաղելի ու դեմագոգիա է, երբ ասում եք, թե ծախսերը թափանցիկ են, քանի որ երբ ես հարցում եմ ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի՝ վերանորոգվող կառավարական առանձնատան համար, ինձ ասել են, որ այդ ծախսերն գաղտնի են, այսինքը թափանցիկ չեն»,-արձագանքեց Արեգնազ Մանուկյանը և հայտնեց, որ նույնը վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործուղումների ծախսերին:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը դիմեց քաղաքացիներին և հիշեցրեց, որ գործող իշխանության ներկայացուցիչները մի պահ PR-ի և դեմագոգիայի շրջանակներում այլ երկրներ էին մեկնում էկոնոմ դասով և տեսարան ապահովելու շրջանակներում աշխատանքի էին գնում հեծանիվներով կամ մետրոյով:

«Հիմա իշխանությունները ձևականության մեջ չեն ընկնում և բյուջեի մեջ են մտնում հեղափոխական էնտուզիազմով»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ երկու օր առաջ էկոնոմ դասով է հետ եկել Մոսկվայից. «Ձեր ոճը մեղմ ասած լավը չէ, բայց լավ եղեք»,-եզրափակեց Ռուբինյանը: