Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 19:18
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Քաղաքականություն

Թուրքիայի ներկայացուցչի հետ Ռուբինյանը բանակցություններ վարել է ԱԺ-ի կողմի՞ց. ԱԺ-ն նրան լիազորե՞լ է. Գեղամ Մանուկյան
Թուրքիայի ներկայացուցչի հետ Ռուբինյանը բանակցություններ վարել է ԱԺ-ի կողմի՞ց. ԱԺ-ն նրան լիազորե՞լ է. Գեղամ Մանուկյան
17/01/2022 11:13



Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե՞ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին:

Հակոբ Արշակյանն էլ նշեց, թե պետության կողմից բանագնաց է ներկայացված ու, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում:

Գեղամ Մանուկյանն ասաց. «Անկեղծ ասած, փորձեցի գտել, թե ի՞նչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել բանաքնաց:

ետության կողմից բանագնացը: Բայց պետության կողմից Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ինբրեւ բանագնաց Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններ վարելու: ԱԳՆ խոսնակի՝ մամուլին տված հարճ պատասխանի հիման վրա է հանրությունը տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է»:

Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց. «Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով, ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են»: Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք` Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: