Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:41
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում | Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը |

Հայաստան

Պայթյուն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքի բնակարաներից մեկում (ֆոտո)
Պայթյուն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքի բնակարաներից մեկում (ֆոտո)
15/01/2022 12:14

Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից  է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով խոհանոցի եւ հյուրասենյակի պատերն են ձեւախախտվել, խոհանոցի կահույքն է  վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել: