Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 16:38
Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն | Մարդը իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, բայց իրականում անմրցունակ կուկուռոզնիկ է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին |

Հայաստան

Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
14/01/2022 13:17

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, ում երեկ ադրբեջանցիներն առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին», - ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից երեկ հայտնել էին, որ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: