Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:54
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում | Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը |

Հայաստան

Հայաստանում նշվել է Հնդկաստանի Երիտասարդության ազգային օրը
Հայաստանում նշվել է Հնդկաստանի Երիտասարդության ազգային օրը
14/01/2022 12:57

Երիտասարդության ազգային օրը, որը նաև հայտնի է որպես Վիվեկանանդա Ջայանտի, Հնդկաստանում նշվում է Սվամի Վիվեկանանդայի ծննդյան օրը՝ հունվարի 12-ին:

1984 թվականին Հնդկաստանի կառավարությունն այս օրը հռչակեց որպես Երիտասարդության ազգային օր։ 1985 թվականից ի վեր ամեն տարի միջոցառումը նշվում է մեծ շուքով։ Սվամի Վիվեկանանդան հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ էր։ 19-րդ դարի վերջին արևմտյան աշխարհին ծանոթացրեց հնդկական վեդանտայի և յոգայի հետ։ Նա այն առանցքային գործիչներից էր, ում ջանքերի շնորհիվ հինդուիզմը համաշխարհային կրոնի կարգավիճակ ստացավ: Սույն թվականի հունվարի 12-ին «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ, երիտասարդության ազգային օրը տոնեց Երևանում՝ Հնդկական մշակութային կենտրոնում։

Ծրագրին ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, փոխդեսպան Տեջաս Պագարը, դեսպանատան աշխատակիցներ, հայ և հնդիկ ուսանողներ, ինչպես նաև հնդկական մշակույթի սիրահարներ։ Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Սվամի Վիվեկանանդայի կյանքի և գործունեության մասին, անցկացվեց ակտիվ քննարկում հնդկական կրոնափիլիսոփայական համակարգի շուրջ։
Սվամի Վիվեկանանդայի ուսմունքի, ազգային մտածողության, համաշխարհային եղբայրակցության և հանդուրժողականության գաղափարների շուրջ խոսեցին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը և «Հայ-Հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը։