Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:02
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Աշխարհ

Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է մահացել
Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է մահացել
14/01/2022 12:12

Հինգշաբթի երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում. վերելակի խցիկի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է Вести-ն, նախնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել, իսկ վերելակն ընկել է վերանորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով:

Աղբյուրի տվյալներով՝ մահացել են վերելակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերության 30 և 32-ամյա աշխատակիցները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Վերելակը նախատեսված է եղել աշխատակազմի համար, հյուրանոցի բնակիչները դրանից չեն օգտվել: Վերելակի վերանորոգումն իրականացվելիս է եղել 7-րդ հարկում:

Միջադեպից հետո աշխատակիցներից մեկին մահացած են հայտնաբերել վերելակի հատակին, երկրորդը մնացել է խցիկի և հորանի միջև: Նա նույնպես մահացու վնասվածքներ էր ստացել:

Մոսկվայի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել կատարվածի առնչությամբ: Հյուրանոցը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով: