Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:54
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Սպորտ

Նովակ Ջոկովիչին սպառնում է 3 տարվա ազատազրկում
Նովակ Ջոկովիչին սպառնում է 3 տարվա ազատազրկում
12/01/2022 11:06

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին երեք տարվա ազատազրկում է սպառնում Սերբիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների խախտման համար, հաղորդում է ESPN-ը։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությանը եւ Մելբուռնի դատարանում Ջոկովիչի տված ցուցմունքներում թենիսիստը նշել է, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է ունեցել, սակայն դեկտեմբերի 17-ին մասնակցել է բարեգործական միջոցառման եւ փակ տարածքում նվերներ է հանձնել երեխաներին, թեեւ 14 օր պետք է մնար կարանտինում։ Նա այդ միջոցառման ժամանակ եղել է առանց դիմակի։

 

Սերբիայում հակակորոնավիրուսային կանոնների խախտման համար նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է։

Ջոկովիչն այժմ Մելբուռնում պատրաստվում է Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի հունվարի 17-ին։