Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/08/2022 19:27
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ | Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ | Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ» | Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի | «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ | Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն | Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց |

Քաղաքականություն

«Համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել». ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերին
«Համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել». ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերին
06/01/2022 12:31

Անհանգստությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Անհանգստությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը եւ համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու եւ երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու եւ արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։