Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/05/2022 20:14
Տեղի է ունեցել ԱԽ նիստ | Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին | Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկը վնասվածք ստացավ աչքի հավածում․ Տեսանյութ | Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել | Ձերբակալվել է Իգոր Խաչատուրովը | «3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ | Խաբել՝պոռնիկների փողը չեն տվել. քրեական գործ է հարուցվել | ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը |

Արցախ

Արցախի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Արցախի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում
29/12/2021 15:00

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Արցախի ազգային անվտանգությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

 

 

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում: