Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 16:55
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Մամուլի տեսություն

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի «պադավատապետությանը». «Առավոտ»
Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի «պադավատապետությանը». «Առավոտ»
29/12/2021 10:45

2021-ը հետպատերազմյան ծանր տարի է. ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ` բոլորովին այդպես չէ, գրում է «Առավոտը»: Կայքն ուսումնասիրել է, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը: Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է հանդիսացել այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք՝ ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:

 

Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա:

Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Իրականում վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է:

Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք: