Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:26
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Արմենպրես»-ի տնօրենը նոր պաշտոն ունի
«Հրապարակ». «Արմենպրես»-ի տնօրենը նոր պաշտոն ունի
29/12/2021 10:22

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Նա նշանակվել է նորաբաց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ։ Ընկերության հիմնադիրներից մեկը, հիշեցնենք, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հիմնադիրների հրավերով է գնացել այս ընկերություն, որն իր մեկնարկը սկսեց որոշակի ձախողմամբ․ Երեւան-Մոսկվա-Երեւան անդրանիկ թռիչքի օրը պարզվեց, որ Ռուսաստանը թույլտվություն չի տրամադրել ռուսական ուղղություններով թռիչքների համար, եւ բոլոր չվերթները չեղարկվեցին, չնայած մեծ թվով տոմսեր էին վաճառվել եւ թռիչքներ նշանակվել։ Իսկ ինչո՞ւ որոշեց լրատվական դաշտում երկարամյա աշխատանքը փոխել բիզնեսի, այն էլ ավիացիոն բիզնեսի ոլորտով։

 

Արամ Անանյանն ասաց․ «Որովհետեւ մասնագիտական շարունակական աճի եւ մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներից մեկի զարգացման հարցում ներդրում ունենալու հնարավորություն եմ տեսնում»։ Այս պահին «Արմենպրես»-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է Նարինե Նազարյանը, մինչեւ նոր տնօրենի համար մրցույթ կհայտարարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում