Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 16:56
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը
«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը
25/12/2021 10:31

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու: Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսեւորեց` չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, եւ այլեւս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:

 

Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել` առաջիկա ընտրություններին որեւէ կերպ չմասնակցել եւ պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում