Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը մեկ տարում նվազել է 10 միլիոն եվրոյով՝ դառնալով 35 միլիոն եվրո, Transfermarkt-ի վարկածով։
Այս տարվա օգոստոսին Թուրինի «Յուվենտուսը» Ռոնալդուին մանչեսթերյան ակումբին վաճառել էր 15 միլիոն եվրոյով։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 13 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 5 խաղում նա խփել է 6 գոլ։