Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 17:16
Նազարբաևը Ղազախստանում անկարգությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմել է ժողովրդին (տեսանյութ) | Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն |

Աշխարհ

Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:
05/12/2021 17:01

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է tert.am-ը:

Թերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ կազմակերպված գալա ընթրիքի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել։ Միջոցառման ժամանակ Լավրովը ելույթ է ունեցել և ասել, որ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները պետական հեղաշրջում էին։ Բացի այդ, նա ասել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը միտումնավոր ճնշում են այլախոհությունը և փորձում են վախեցնել Ռուսաստանին։

Ի պատասխան՝ պետքարտուղարն ասել է, որ 2014 թվականին Կիևում խաղաղ ցուցարարների գնդակոծմանը մասնակցել են Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին հավատարիմ ուժերը, ինչպես նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։