Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 18/01/2022 16:40
Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին | Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի | Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին | ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը | Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը | Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը | Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն | Մարդը իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, բայց իրականում անմրցունակ կուկուռոզնիկ է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին |

Քաղաքականություն

«Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը
«Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը
04/12/2021 10:34

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, եւ թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, եւ Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է:

Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որեւէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, եւ գործող դեսպանի հեռանալը նաեւ դրանով է պայմանավորված լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում